Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան մտադիր են Եվրո-2020 անցկացման համատեղ հայտ ներկայացնել![]() 15 մայիսի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարությունը դիտարկում է 2020թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման «կելտական» հայց ներկայացնելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական մամուլը: Հիշեցնենք, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 15-ն է և մինչ օրս պաշտոնական հայտ է ներկայացրել միայն Թուրքիան, հայտնում է championat.com.-ը: Եվրո-2020 կանցնի նոր ձևաչափով՝ կմասնակցի 24 թիմ, ուստի Շոտլանդիան և Ուլեսը, որոնք հաստատել են Եվրոն ընդունելու մտադրությունը, կարող են չբավարարել հայտի պահանջներին մեծ մարզադաշտերի անբավարար քանակի պատճառով: Եթե Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի հայտն ընդունվի և հաղթի, ապա առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ խոշոր մրցաշարը կանցկացվի միանգամից երեք երկրում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |