Ֆրանսուա Օլլանդը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Ֆրանսուա Օլլանդը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլլանդի պաշտոնակալման արարողությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ ավանդության, Օլլանդը ժամանեց Ելիսեյան պալատ, որտեղ նրան դիմավորեց հեռացող նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այնուհետև ելույթ ունեցավ նորընտիր նախագահը: Նա խոստացավ «զարգացման նոր ուղի բացել» Ֆրանսիայի ու Եվրոպայի համար: Ակնկալվում է, որ այսօր իսկ Օլլանդը կնշանակի նոր վարչապետին, որից հետո կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը՝ Գերմանիա:

Ֆրանսուա Օլլանդը, լինելով Սոցիալիստական կուսակցության թեկնածուն, հաղթեց նախագահական ընտրությունների երկու փուլում՝ ապրիլի 22-ին և մայիսի 6-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---