Վրաստանն ինքնուրույն հայտ կներկայացնի EURO-2020-ի անցկացման համար

Վրաստանն ինքնուրույն հայտ կներկայացնի EURO-2020-ի անցկացման համար

PanARMENIAN.Net - Վրաստանի սպորտի և երիտասարդական հարցերի նախարար Լադո Վարձելաշվիլին ասել է, որ Վրաստանն ինքնուրույն հայտ կներկայացնի 2020-ի Եվրոպայի առաջնություն անցկացնելու համար: Ավելի վաղ պլանավորվում էր, որ Վրաստանի հետ միասին հայտ կներկայացնի նաև Ադրբեջանը, սակայն ադրբեջանական կողմը որոշել է կենտրոնանալ 2020-ի ամառային Օլիմպիադայի անցկացման համար պայքարի վրա:

«Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանում և Վրաստանում մրցաշար անցկացնելու մասին առաջարկը բխել է ադրբեջանական կողմից: Այսօր լրանում է հայտեր ներկայացնելու ժամկետը և ուստի մենք պետք է հասցնենք ներկայացնել մեր հայտը ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայան: Արդեն այս տարի կառուցվելու են նոր մարզադաշտեր Լանչխուտիում, Բաթումիում և Զուգդիդիում, որոնց կարելի է ավելացնել Թբիլիսիի, Գորիի, Քութայիսիի, Ռուսթավիի մարզադաշտերը: Կարելի է ասել, որ երկրում կստեղծվի անհրաաժեշտ ենթակառուցվածք: Իսկ հաշվի առնելով այն, որ երկիրը զարգանում է զբոսաշրջության ոլորտում, արդեն այս տարի մենք սպասում ենք հինգ միլիոն զբոսաշրջիկների, երկրում գործող հյուրանոցային ցանցը և օդանավակայանները լիովին պատրաստ կլինեն 2020-ին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---