«Երկիրն» ու «Կենտրոնը» պատասխանատվության են ենթարկվելու հավասար պայմաններ չապահովելու համար15 մայիսի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մայիսի 18–ի նիստում քննարկելու է «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերություններին ընտրական օրենսգրի 19–րդ հոդվածի 3–րդ և 5–րդ կետերը խախտելու համար պատասխանատվություն ենթարկելու հարցը։ PanARMENIAN.Net ի թղթակցին այս մասին հաղորդեցին Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովից։ Ընտրական օրենսգրքի 19–րդ հոդվածի 3–րդ և 5–րդ կետերը վերաբերվում են զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող նախընտրական քարոզչությանը, որտեղ նշվում է, որ հեռուստաընկերությունները պարտավոր են թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովել ոչ խտրական պայմաններ և ներկայացվնել անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկայնը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում որևէ կերպ չմեկնաբանեց հեռուստաընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցը`նշելով միայն, որ նիստին իրենք կներկայացնեն իրենց հակափաստարկները։ ՀՌԱՀ–ը «Կենտրոն» հեռուստաընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցն արդեն երկրորդ անգամ է քննարկում։ Մայիսի 11–ին ՀՌԱՀ–ը տուգանեց հեռուստաընկերությանը 1 մլն դրամով` խորհրդարանական ընտրություններին նախորդող լռության օրը քարոզչություն իրականացնելու պատճառաբանությամբ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |