Հայկական աստղագիտական ընկերությունն իր կայքում աստղագիտական գրքերի էջ բացել է15 մայիսի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ աստղագետները նախատեսել են ստեղծել աստղագիտական բնույթի գրքերի տվյալների լիակատար բազա և այդ գրքերը մատչելի դարձնել հասարակության համար: Հայկական աստղագիտական ընկերությունից (ՀԱԸ) տեղեկացնում են, որ ընկերությունը համացանցային կայքում բացել է նոր էջ` «Աստղագիտական գրքեր» (http://aras.am/Books/books.html), որում ընդգրկված են հայ աստղագետների կողմից գրված կամ հայ աստղագիտությանը նվիրված բոլոր գրքերի և գրքույկների ցանկը՝ սկսած 1934 թվականից, թվով ընդամենը 164 անվանում: Նրանցից 36-ն ունեն գերհղումներ (hyperlinks) դեպի այդ գրքերի PDF ձևաչափի ֆայլերը, որոնք թույլ են տալիս դրանք ներբեռնել և ազատ օգտագործել: Գրքերի թվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով հրատարակություններ՝ դասագրքեր, մենագրություններ, Վ.Հ. Համբարձումյանի աշխատությունների և Բյուրականում անցկացված գիտաժողովների նյութերի ժողովածուներ, կենսագրական և տեղեկատվական բնույթի գրքեր և գիտա-հանրամատչելի գրքույկներ: Ամենահաճախ հանդիպող հեղինակների թվում են Վ.Հ. Համաբրձումյանը, Լ.Վ. Միրզոյանը, Գ.Ա. Գուրզադյանը, Բ.Ե. Թումանյանը, Հ.Մ. Թովմասյանը և այլոք: 2012թ. ընթացքում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և Գիտությունների ազգային ակադեմիայում կկազմակերպվեն աստղագիտական գրքերի ցուցահանդեսներ, ինչի մասին ՀԱԸ-ն կհայտնի ավելի ուշ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |