Քաղաքապետարան. Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարան չի կառուցվի

Քաղաքապետարան. Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարան  չի կառուցվի

PanARMENIAN.Net - Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարանի կամ որևէ այլ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում: Այս մասին PanARMENIAN-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության պետ Արթուր Գևորգյանն` անդրադառնալով «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության վերջին հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ Աբովյան փողոցում «կարծես թե նախապատրաստվում են նոր սրճարանի կառուցմանը»:

«Սալիկապատում ենք ճեմուղու համար նախատեսված հատվածը: Շինարարական աշխատանքները կատարվում են համաձայն նախատեսված ծրագրի: Որևէ սրճարանի կառուցում չի նախտեսվում: Մենք հայտարարել ենք, որ վերադարձնում ենք այդ տարածքը քաղաքացիներին, թող քաղաքացիական նախաձեռնությունները դա հասկանան վերջապես», - վրդովված ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով հայտարարության այն հատվածին, որտեղ խոսք է գնում կրպակներից ազատված տարածքը կրկին սալահատակով և ավազով պատելուն, Գևորգյանն ասաց, որ դա արվում է ըստ եղած նախագծի, որով փողոցի որոշ հատվածները սալիկապատվելու են, որոշներն էլ` կանաչապատվելու:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---