Մշակվել են ճկուն էկրաններով նոր պլանշետներ![]() 15 մայիսի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - «Ռոսնանոյի» բրիտանական գործընկեր Plastic Logic ընկերությունը ներկայացրել է գունավոր ճկուն էկրանի նախատիպը: Այն կարելի է ծռել, ծալել և անգամ կտրել` առանց պատկերն աղավաղելու: Էկրանի ճկունությունը բացատրվում է պոլիմերային հիմքով: Էկրանի կառուցվածքում օգտագործվում է 1.2 մլն տրանզիստոր և պլաստիկ, այլ ոչ թե ապակե ներդիր: Համանման կառուցվածք ունեն նաև հատուկ դպրոցական պլանշետները: Ընկերության գիտական ղեկավար Մայք Բեննեկը հայտարարել է, որ սարքը վաճառքում կհայտնվի մեկ տարվա ընթացքում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |