Արցախի ԱԺ-ում այսօր քննարկվել են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին սկզբունքները15 մայիսի 2012 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի մեծ դահիլճում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից` միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և աշխատակազմի անդամներ, ինչպես նաև ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու աշխատակիցներ՝ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը բարձրաստիճան դիվանագետը հանդես է եկել «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցությունը» թեմայով բանախոսությամբ, որի ընթացքում, հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթները, պարզաբանել է նշված սկզբունքների էությունն ու նշանակությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում. «Իրենց հարաբերակցության մեջ այդ երկու, ըստ էության, կարևոր սկզբունքներն իրականում չեն հակասում միմյանց, ինչպես դա սովորաբար փորձում են ներկայացնել, քանզի դրանցից յուրաքանչյուրն ինքնին առանձին և, բնականաբար, մեկմեկուց տարբեր իրավաքաղաքական կացություն է ենթադրում»: Նրա պարզաբանմամբ` այդ սկզբունքներից առաջինը, ամրագրված լինելով որպես միջազգային հանրակցության հիմնարար նպատակ, սահմանում է ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ երկրորդը, գործելով միայն միջպետական հարաբերությունների տիրույթում, ներկայանում է իբրև այդ հարաբերությունների կարգավորման միջոց, որի պարագայում անթույլատրելի է համարվում պետության տարածքային ամբողջականության խախտումը։
Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |