Թեհրանում Արամ Ա. Վեհափառի կոչումը հայտարարությունների պաստառի վրա կրկին սխալ է գրվել15 մայիսի 2012 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Արամ Ա. Վեհափառին սխալ ներկայացնելու հետևանքով, Ս. Սարգիս եկեղեցու ճակատին տեղադրված պաստառը փոխարինել է մի նորով: Դրա բովանդակությունը, սակայն շատ տարբեր չէ առաջինից՝ կրկին պարսկերենով, Արամ Ա. Վեհափառը ներկայացվել է որպես՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿՐՈՆԱՊԵՏ՝ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ: Ավելի վաղ, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հայտարարությունների և Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ճակատին տեղադրված պաստառի վրա Արամ Ա Վեհափառը ներկայացվել էր որպես աշխարհի համայն հայության կրոնապետ, որը մեծ զայրույթի և դժգոհության ալիք է ստեղծել իրանահայ համայնքում: Դժգոհությունն ավելի է խորացել, երբ իրանական մամուլն ու լրատվությունը ևս, Արամ Ա. Վեհափառին ներկայացրել են որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանն ասել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այդօրինակ պահվածքը, որով փորձվում է արհեստական շփոթ առաջացնել և այդկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցական և հանրային կյանքում. «Հարկ է, որ թեմական կառույցների պատասխանատուները և իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչները վերապահ մնան նման անընդունելի քայլերից և հարգեն եկեղեցական սրբազան նվիրապետությունը»: Իրանի «Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության» հրավերով, մայիսի 7-ից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը գտնվում է Իրանում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |