Հայաստանն ու Ռուսաստանը, Մեդվեդևի խոսքով, մնում են լավ բարեկամներ և դաշնակիցներ![]() 15 մայիսի 2012 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին ևս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը: ՌԴ կառավարության նախագահը համոզվածություն է հայտնել, որ կշարունակվի իրենց համագործակցությունը ու կպահպանվեն բարեկամական կապերը, առավել ևս որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հատուկ դաշնակցային հարաբերություններ են: Դմիտրի Մեդվեդևը Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում ձայների համոզիչ մեծամասնությունն ստացած նրա գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: ՌԴ կառավարության նախագահըցանկացել է, որպեսզի դա անհրաժեշտ նախադրյալ լինի Հայաստանի Հանրապետության առաջընթաց, արդյունավետ զարգացման և, իհարկե, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար: Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, բնականաբար, այդ բոլոր գործընթացներին ամեն կերպ կաջակցի: Հայաստանն ու Ռուսաստանը, ՌԴ կառավարության նախագահի խոսքով, մնում են լավ բարեկամներ և դաշնակիցներ: Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |