«Ժամանակ». Բագրատյանը չգիտի, թե ով է լինելու ՀԱԿ ԱԺ խմբակցության ղեկավարը![]() 16 մայիսի 2012 - 09:50 AMT PanARMENIAN.Net - «Հրանտ Բագրատյանը, որը ՀԱԿ համամասնական ցուցակում 8–րդ տեղում էր և խորհրդարան անցավ Լևոն Տեր–Պետրոսյանի մանդատը վայր դնելու արդյունքում մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարելու ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը»,–գրում է թերթը։ «Հարցը չի քննարկվել, ինձ ոչինչ հայտնի չի»,–ասել է Բագրատյանը թերթի թղթակցին։ «Ըստ շրջանառվող որոշ լուերրի` ՀԱԿ խորհդրարանական խմբակցությունը կարող է գլխավորել հենց Հրանտ Բագրատյանը, սակայն մեր տեղեկություններով նրա թեկնածությունն այնքան էլ միանշանակ չէ, քաի որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը մտորում է նաև Գագիկ Ջհանգիրյանի և Լևոն Զուրաբյանի թեկնածությունների շուրջ»,–հաղորդում է «Ժամանակ»–ը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |