«Ժողովուրդ». ՕԵԿ-ում արտահոսք է, վարչությունն էլ վերակազմավորվում է![]() 16 մայիսի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների, «Օրինաց երկիր» կուսակցությունում Արթուր Բաղդասարյանից լուրջ դժգոհություններ ու հիասթափություններ են հասունանում: Արդյուքում, ըստ թերթի աղբյուրների, կուսակցության Աշտարակի կառույցի ղեկավար Ռազմիկ Տերտերյանը և էլի մի քանի մարզային կառույցների ղեկավարներ հեռացել են կուսակցությունից: Այս իրադարձություններից հետո ՕԵԿ-ում որոշում է կայացվել կուսակցության վարչությունը վերակազմավորելու և նորը ձևավորելու մասին: ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը թերթի հետ զրույցում, իհարկե, հերքեց արտահոսքի մասին լուրը, կուսակցության վարչության լուծարման վերաբերյալ էլ ասաց. «Դեռ որ: Այս պահին նման բան չկա»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |