«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանի խոսքով ԱԺ ընտրությունների բացթողումները «մանր-մունր բաներ են»![]() 16 մայիսի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը թերթի հետ զրույցում, խոսելով մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների մասին, հայտարարեց, որ դրանք պատշաճ մակարդակով են անցել: «Դա է իմ գնահատականը, ցանկացած ժամանակ կարող են լինել բացթողումներ, բայց դա յուրաքանչյուր երկրում էլ կարող է լինել, սակայն ընդհանուր առմամբ ընտրությունները բարձր որակի էին, իսկ ինչ վերաբերում է արդարությանը, ապա մի քանի խոսք կա` ով որ ընտրություններին պարտվում է, այդ ընտրություններն իր համար երբեք արդար չեն»,- նշեց Հարությունյանը: Իսկ ինչ վերաբերում է բացթողումներին, Հարությունյանը պատասխանեց. «մանր-մունր բաներ են»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |