«Հրապարակ». Սուրեն Զոլյանը դիմել է ՀՀ վարչական դատարան![]() 16 մայիսի 2012 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, բայց ոչ թե իր` աշխատանքից ազատման հրամանի դեմ, այլ կրթության և գիտության նախարարության կողմից Բրյուսվում կատարված ստուգումների արդյունքում ապրիլի 12–ին կայացած ակտը վիճարկելու համար։ «Ըստ այդ ակտի, բուհում խախտումներ հայտնաբերվել են, սակայն նրան աշխատանքից ազատելու հիմքում այդ ակտը չի դրվել, այլ նրա արտասահման մեկնելը` առանց Արմեն Աշոտյանի թույլտվության։ Զոլյանը հայցադիմումում նշել է, որ ԿԳՆ–ն ստուգումների ժամանակ ակնհայտորեն գերազանցել է իրեն վերապահած լիազորությունները, և ակտը հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Ի դեպ, մեկ օրից`, մայիսի 17–ին, լրանում է Զոլյանի` աշխատանքից ազատման հրամանի մեկամսյա ժամկետը, և ցանկության դեպքում անգամ Զոլյանն այլևս հնարավորություն չի ունենա վիճարկել Աշոտյանի հրամանը»,–գրում է թերթը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |