ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 15-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Վ.Օսկանյանը հանդիպել է Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովի համանխագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի, ինչպես նաեւ մի շարք կոնգրեսականների եւ սենատորների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանին տրամադրվող ամերիկյան կառավարական օժանդակության, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին նրա մասնակցության, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այսօր ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը ավարտվում է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---