Տ. Սարգսյան. Ինտեգրման գործընթացները ԱՊՀ և ԵՄ շրջանակներում Հայաստանը դիտարկում է որպես փոխլրացնող![]() 16 մայիսի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը լուրջ պոտենցիալ ունի գլոբալ շուկայում դիրքավորվելու համար որպես երկիր, որն արտադրում է էկոլոգիապես մաքուր ապրանքներ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նման հայտարարություն է կատարել իր հոդվածում՝ հրապարակված «ՎԵԴՈՄՈՍՏԻ»-ում: Նրա խոսքով, բոլորովին վերջերս մեկնարկ է տրվել Հայաստանի և ԵՄ բանակցություններին ազատ առևտրի գոտու մասին համապարփակ պայմանագիր կնքելու մասին: «Առաջիկա երկու-երեք տարիներին մեզ սպասվում է լարված մանրակրկիտ աշխատանք եվրոպական չափանիշների ներմուծման համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ եվրոպական չափանիշները բարձր մակարդակ են սահմանում ապրանքների արտադրության, պահպանության, տեղափոխության և իրացման համար: Այդ չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ են տեխնիկական և տեխնոլոգիական գործընթացների խորքային փոփոխություններ: Եվ ամենագլխավորը, արտադրական և ապրանքային ցիկլերի մասնակիցների վարքագծի փոփոխություն: Տնտեսությունը պետք է անցնի լուրջ որակական փոփոխություններ»,- գրում է վարչապետը: Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կապահովի Հայաստանի զգալի առաջընթացը, կավելացնի արտահանումը և ներկրումը, զգալիորեն կկրճատի արտաքին առևտրի դեֆիցիտը: Միաժամանակ վարչապետը նշում է, որ Հայաստանը միշտ եղել է ԱՊՀ և «ԵվրԱզԷս» մասշտաբներում տնտեսական կապերի խորացման կողմնակիցը: Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ «պետության տնտեսության նորմալ գործունեության և գոյատևման գլխավոր պայմանը տնտեսական համագործակցության աշխարհագրության առավելագույն ընդլայնումն է: Այդ տեսանկյունից ԱՊՀ, «ԵվրԱզԷս», հիմա նաև ԵՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները մենք պետք է դիտարկենք որպես փոխադարձորեն լրացնող»,- գրում է Հայաստանի վարչապետը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |