Էջմիածնում քննարկել են Սուրբ Նշան եկեղեցու վերանորոգման հարցը![]() 16 մայիսի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 15-ին տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին նաև հայաստանյան թեմերի առաջնորդները և Մայր Աթոռի եպիսկոպոսները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից` ժողովին անդրադարձ է կատարվել օրերս Վրաստանում երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած դեպքերին: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովականներին տեղեկություններ է փոխանցել Սուրբ Նշան եկեղեցու վթարային վիճակի և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Այդ առնչությամբ թեմակալ առաջնորդին հանձնարարական է տրվել Վրաց պատկան մարմինների հետ աշխատանքները շարունակելու` արագացնելու համար Ս. Նշան եկեղեցու ամրակայման ու վերանորոգման, ինչպես նաև Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ փլուզված եկեղեցիների վերականգնման գործընթացը: Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հույս է հայտնել, որ Վրաց իշխանությունները` ընդառաջ կատարված դիմումներին, կվերականգնեն Վիրահայոց թեմի իրավունքը հայոց պատմական սրբավայրերի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա թեմին և բարեպաշտ հայորդիներին պատշաճ խնամք ցուցաբերելու դրանց նկատմամբ և զերծ պահելու փլուզումներից: Ժողովին քննարկվել են նաև թեմերի գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ` կապված եկեղեցապատկան կալվածքների հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |