«Հրապարակ». Արամ Սաֆարյանը կարող է նշանակվել Ուկրաինայում Հայաստանի դեսպան![]() 16 մայիսի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ով թեև ընդգրկված էր ԲՀԿ ցուցակի 14–րդ տեղում, սակայն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, կարող է նշանակվել դեսպան։ «Երեկ մենք տեղեկացանք, որ Արամ Սաֆարյանն անգործ չի մնա և գուցե ավելի լավ ճակատագրի կարժանանա, քան ԱԺ պատգամավորությունն է. Նա կարող է նշանակվել Ուկրաինայում Հայաստանի դեսպան։ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը վաղուց ցանկություն ունի ազատել իր զբաղեցրած պաշտոնը, և նրան փոխարինող են փնտրում։ Արամ Սաֆարյանը դիվանագիտական աշխատանքի մի փոքր փորձ ունի` աշխատել է Իրանի դեպանատանը, եղել է ԱԳՆ արարողակարգի ծառայության ղեկավարը, այնպես որ կարող է զբաղեցնել այդ բարձր և պաատսխանատու պաշտոնը»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |