«Չորրորդ ինքնիշխանություն». Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը առանձնազրույց են ունեցել![]() 16 մայիսի 2012 - 12:14 AMT PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ հավաստի աղբյուրների հաղորդմամբ, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն օրեր առաջ Գանձասարում առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Թեեւ Ղուկասյանի շրջապատում շշուկներ կան այն մասին, որ Քոչարյանը վերջինիս «զադանիա» է տվել ԼՂՀ գալիք նախագահական ընտրություններում օգնել գործող նախագահ Բակո Սահակյանին, որից հետո սպասել իր վերջնական խոսքին, քանի որ ԼՂՀ ընտրություններից հետո ինքը շատ կարեւոր բան ունի ասելու եւ Բակոյին, եւ Արկադի Ղուկասյանին։ Միեւնույն ժամանակ Քոչարյանն Արկադիին ասել է, որ վերջինս իր բիզնեսի հետ ունեցած խնդիրները շուտ կարգավորի ու դրսի ներդրումների ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկի, քանի որ առանց ներդրումային ծրագրերի սայլը տեղից շարժել չի լինի։ Ի դեպ, նույն Ղուկասյանը, տարածված լուրերի համաձայն, այս պահին պատրաստվում է նոր բիզնես պրոյեկտ իրականացնել ՌԴ–ում, ուր նրան օգնելու են բացառապես Քոչարյանի շրջապատի մարդիկ»,–գրում է թերթը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |