Տոլմայի 70 բաղադրատոմսով գիրքը լույս կտեսնի առաջիկա 10 օրում![]() 16 մայիսի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն առաջիկա 10 օրում լույս կընծայի տոլմայի 70 բաղադրատոմսով խոհարարական գիրքը: Այս մասին մայիսի 16-ին մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Ըստ նրա, խոհարարական գիրքը կազմվել է անցայ տարի հուլիսի 14-ին Սարդարապատում կազմակերպված տոլմայի առաջին փառատոնի արդյունքում, քանի որ փառատոնի ժամանակ հավաքվեց հայ ընտանիքների համար այդ ավանդական ճաշատեսակի շուրջ 70 բաղադրատոմս: Սեդրակ Մամուլյանը հայտնել է, որ խոհարարական գրքի հեղինակն է «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ անդամ Վահե Աթանեսյանը: «Գիրքը կհամալրի մեր կազմակերպության հրատարակած գրքերի շարքը, այդ թվում նաև խորովածի բաղադրատոմսերի գիրքը»,-ասել է նա: Տոլմայի փառատոնը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, որի հյուրերը ևս համտեսեցին տոլման: Փառատոնը կազմակերպվել էր մրցույթի տեսքով՝ 20 փորձառու վարպետների մասնակցությամբ: Մասնակիցներ կային նաև Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից ու Վրաստանից: Այս տարի հայկական ազգային ուտեստի՝ տոլմայի ազգային փառատոնը տեղի կունենա հուլիսի 11-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |