Նավասարդի շրջանակներում օգոստոսի 11-ին կնշվի թոնրատոնը

Նավասարդի շրջանակներում օգոստոսի 11-ին կնշվի թոնրատոնը

PanARMENIAN.Net - Զբոսաշրջային նպատակներով ազգային խոհարարական արվեստն ու գինեգործությունը ներկայացնելու համար վերջին տարիներին Հայաստանում տարբեր փառատոներ են կազմակերպվում: Ինչպես հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, այս տարի երեք փառատոնի փոխարեն կանցկացվի 4-ը: «Այս տարի մենք նախաձեռնեցինք ևս մեկ երկօրյա փառատոն՝ Նավասարդի շրջանակներում Սևանի Ծաղկունք գյուղում օգոստոսի 11-ին կնշվի թոնրատոնը»,-ասել է նա: Ըստ նրա, օգոստոսի 11-ի երեկոյան լեռան վրա կրակ կարվի, որից կվառվի թոնրի կրակը՝ թոնիրով պատրաստվող ուտեստների համար:

Սեդրակ Մամուլյանը հավելելց նաև, որ արդեն ավանդականների թվում են՝ Էրեբունի թանգարանի մոտ ավանդական ուտեստների փառատոնը, որոնք ավանդաբար մատուցվում են եկեղեցական ու ժողովրդական տոներին, հուլիսի 12-ին, տոլմայի փառատոնը Սարդարապատում և խորովածի փառատոնը Ախթալայում սեպտեմբերի 8-ին, ինչպես նաև գինու փառատոնը հոկտեմբերի 6-ին Արենիում:

Իր հերթին «Ռոմեա» գայթակղիչ ճամփորդություն կենտրոնի ղեկավար Ռուբեն Գրիգորյանը կարևորեց իրադարձային զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, որը թույլ կտա զբոսաշրջային հատուկ փաթեթներ կազմել և գրավիչ տարր կհանդիսանա զբոսաշրջիկների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---