ԵՄ ներկայացուցչության ղեկավարն անհամբերությամբ սպասում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկին

ԵՄ ներկայացուցչության ղեկավարն անհամբերությամբ սպասում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկին

PanARMENIAN.Net - Ուկրաինայում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Ժոզե Մանուել Պինտու Տեյշեյրան շատ է ցանկանում այցելել EURO-2012-ի որոշ խաղեր: Այդ մասին նա հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ՝ նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Ուկրաինայի վերաբերյալ ամենամյա հաշվետվության հրապարակմանը:

«Ես սպասում եմ, որպեսզի այցելեմ մի քանի խաղեր, որոնում եմ դա անելու հնարավորություն: Եվրամիությունն ակտիվ աջակցում է Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև կապերին, և EURO-2012-ը լավ հնարավորություն է նման կապերի համար»,- ասել է Տեյշեյրան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---