Ուկրաինայում տեղի կունենա համերգ ի պատիվ Վահան Անանյանի![]() 16 մայիսի 2012 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Ուկրաինայի Ազգային ֆիլհարմոնիայում «Սեզոնի երաժշտական պրեմիերաներ» XXII երաժշտական փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ երաժշտության համերգի ժամանակ տեղի կունենա Ալեքսանդր Ռոդինի աուդիո-տեսողական «Նկարիչ Վահան» նախագիծը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Կհնչի սիմֆոնիա, նվիրված հայ նկարիչ Վահան Անանյանին, հեղինակային տեսաշարքի ուղեկցությամբ, որտեղ կներկայացվեն նկարչի աշխատանքների վերարտադրումները: Ինչպես հաղորդել է նախագծի հեղինակը, սիմֆոնիայի գլխավոր թեմայում, նոտաների տառային նշանակության միջոցով ծածկագրված են նկարչի անունը և ազգանունը:Ստեղծագործությունը կկատարի Ուկրաինայի Ազգային ռադիոընկերության վաստակավոր ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Շեյկոյի գլխավորությամբ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |