ՀԱՊԿ կոչ է անում «ավարտել աշխատանքը ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների վրա»

ՀԱՊԿ կոչ է անում «ավարտել աշխատանքը ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների վրա»

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը հաստատում է, որ ղարաբաղյան խնդիրը բացառապես խաղաղ լուծում ունի և կարևորում է «ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների վրա» աշխատանքը շուտափույթ կերպով ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նախօրեին Մոսկվայում ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովի ընթացքում Հռչակագիր ընդունվեց:

«Հաստատելով ղարաբաղյան խնդիրը բացառապես խաղաղ լուծելու անհրաժեշտությունը՝ ՀԱՊԿ-ը նշում է «ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների վրա» աշխատանքը շուտափույթ կերպով ավարտին հասցնելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»,-ասվում է ՀԱՊԿ հռչակագրում:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նաև հաստատել են Ռուսաստանի նախաձեռնությունը եվրոպական անվտնագության մասին պայմանագրի կնքման հարցում:

ՀԱՊԿ անդամները նաև կողմ են Սիրիայում հենց սիրիացիների ուժերով ճգնաժամի հաղթահարմանն ու ինքնիշխանության պահպանմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---