ԱՌԱՋԻԿԱ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՄՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Ստամբուլում կայանալիք առաջիկա գագաթնաժողովում ԱՄՆ մտադիր է հատուկ ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման հարցերին: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ռոբերտ Բրադտկեն` ելույթ ունենալով Ներկայացուցիչների Պալատի միջազգային գործերի կոմիտեում: «Առաջնային գծում գտնվող Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներն արժեքավոր ներդրում կատարեցին ահաբեկչության դեմ պայքարում: Մենք հույս ունենք, որ Ստամբուլում ՆԱՏՕ-ն որոշում կկայացնի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի միջոցով այդ երկրների ներգրավմանն ուղղված ջանքերն ինտենսիվացնելու մասին», - ասել է ամերիկացի դիվանագետը: Ռ.Բրադտկեն նշել է, որ ԱՄՆ հանդես է գալիս Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում ՆԱՏՕ-ի խորհրդատվական առաքելությունների բացման օգտին, «որոնք կաշխատեն տեղական կառավարությունների հետ պաշտպանական բարեփոխման եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերի շուրջ»: ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը բերել է Վրաստանի օրինակը, որը նախորդ տարվա դեկտեմբերից, երբ երկրում տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», «տպավորիչ առաջընթացի է հասել պաշտպանական բարեփոխումների ոլորտում»: Նրա խոսքերով, Վրաստանում ՆԱՏՕ-ի առաքելության առկայությունը թույլ կտա այդ երկրին իրականացնել հետագա քայլերն իր զինված ուժերի բարեփոխման ոլորտում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---