Օլիմպիական կրակը Հունաստանից Անգլիա կհասցնի Դևիդ Բեքհեմը![]() 16 մայիսի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը օլիմպիական կրակը Հունաստանից Անգլիա կհասնցի: Արարողությանը 8 հազար մարդ կմասնակցի: Բեքհեմը, որը հանդես է գալիս «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում, կմիանա մասնակիցներին Աթենքում: Բեքհեմը Բրիտանիա կժամանի մայիսի 18-ին արքայադուստր Աննայի և այլ պաշտոնյաների հետ: Բեքհեմը սատարել է Օլիմպիադա-2012 անցկացման Լոնդոնի հայտին 2005 թվականին: Ջահի փոխանցավազքի բրիտանական երթուղին մեկնարկում է մայիսի 19-ին և կանցնի 1018 բնակավայրով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |