ԱՄԷ-ն կարևորում է Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը

ԱՄԷ-ն կարևորում է Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ- Մաքթումի հետ:

Զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց փոխնախագահին: Հանդիպմանը քննարկվեցին հայ-էմիրաթյան հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՄԷ փոխնախագահը հաջողություն մաղթեց դեսպանին և կարևորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---