ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԴԻՄԵԼ ԲԱՔՎԻ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայ զինծառայողները դեռեւս չեն դիմել Վրաստանում ադրբեջանական դեսպանատուն Բաքվի մուտքի արտոնագրեր ստանալու համար` այստեղ կայանալիք ՆԱՏՕ-ի կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը վկայակոչելով Թբիլիսիյում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Բաքվում կկայանա ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում կայանալիք զորավարժությունների պլանավորման հերթական կոնֆերանսը, որին մտադիր է նաեւ մասնակցել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Թբիլիսիյում Ադրբեջանի դեսպանատանը «Էխո» թերթին հաղորդել են, որ ոչ մի տեղեկություն չունեն հայ զինվորականների ծրագրերի վերաբերյալ: Աղբյուրի համաձայն, արտոնագիր ստանալու կարգը տեւում է երկուսից-երեք օր: Թեեւ, եթե արտոնագիրը շտապ է հարկավոր, ապա հյուպատոսական բաժինը կարող է փաստաթուղթը տրամադրել եւ մեկ օրվա ընթացքում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---