ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՔՈՒ ԿՄԵԿՆԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ18 հունիսի 2004 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայ զինվորականները մտադիր են մասնակցել հունիսի 22-ին Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովին: Ինչպես «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են գնդապետ Մուրադ Իսախանյանը եւ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության սպա, ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանը: Աղբյուրի համաձայն` հունիսի 21-ին հայ զինվորականները մտադիր են Ադրբեջան մուտքի թույլտվություն ստանալ Թբիլիսում այդ երկրի դեսպանությունում: Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները խոչընդոտեցին նախնական խորհրդաժողովին հայ զինվորականների մասնակցությանը, որը նույնպես անցկացվել է Բաքվում: Նախնական խորհրդաժողովներին, ինչպես նաեւ Ադրբեջանում ընթացիկ տարվա աշնանը կայանալիք զորավարժություններին հայ զինվորականների մասնակցությանը պնդել է ՆԱՏՕ-ի ղեկավարությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |