«Հայկական Ժամանակ». Վարդան Ղուկասյանը կապ չունի իր դստեր փեսացուի սպանության հետ

«Հայկական Ժամանակ». Վարդան Ղուկասյանը կապ չունի իր դստեր փեսացուի սպանության հետ

PanARMENIAN.Net - «Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ կա երեք տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է ապրիլի 12-ին սպանված գյումրեցի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանը դեպքի օրը մոտենում և նստում Կարեն Եսայանի մեքենան, և մի քանի րոպե անց մեքենան շարժվում: «Այս մասին երեկ մեզ հայտնեց Կարենի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, նշելով, որ տեսագրություններն արված են ավտոլվացման կետի, «Առէկսիմբանկի» և «Դղյակ» համալիրի տեսախցիկներից: Նա անդրադարձավ մեր երեկվա նյութին, որը վերաբերում էր Եսայանների ընտանիքում կասկածելի մահերին: «Մահվան այդ դեպքերն իրար հետ ոչ մի կապ չունեն, ու պետք չէ կասկածելի բաներ փնտրել»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը կասկած անգամ չունի, որ իր որդուն սպանողը արդեն կալանավորված Հարություն Սարգսյանն է: «Խանդի հող ստեղ հաստատ չկա, կոնկրետ չգիտեմ, թե ինչ կա, մենակ գիտեմ, որ մեծ պատվով տղա եմ կորցրել: Ու Վարդան Ղուկասյանն էլ տղայիս սպանության հետ ոչ մի կապ չունի: Հիմա իրա վիճակը գիտե՞ք: Ինքը մեռած ա, թաղած չի: Ինքը աղջիկ էր տվել իմ տղուն»,-ասաց սպանված Կարեն Եսայանի մայրը»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---