Ռոբերտ Ֆ. Քեննեդի Կրտսերի կինը կախվել է իր տանը

Ռոբերտ Ֆ. Քեննեդի Կրտսերի կինը կախվել է իր տանը

PanARMENIAN.Net - Մերի Քեննեդին` Ռոբերտ Ֆ. Քեննեդի Կրտսերի կինը մեռած է գտնվել իր տանը` Բեդֆորդում (Նյու Յորք նահանգ): Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն` նա կախվել է ամբարում, սակայն ոստիկանությունն այդ տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատում:

Ինչպես նշում է ՌԲԿ-ն, Մերի Ռիչարդսոնն ու Ռոբերտ Ֆ. Քեննեդի Կրտսերը ամուսնացել էին 1994թ. և երկու երեխա ունեն, որոնք հիմա 16 տարեկանից բարձր են: 2010թ. Ռոբերտ Քեննեդի Կրտսերը ամուսնալուծության դիմում տվեց: Ամուսնալուծման գործընթացն ավարտված չէր, սակայն վերջերս ամուսիններն արդեն միասին չէին ապրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---