«Հրապարակ». Արման Սահակյանին առաջարկվել է ոչ թե Գյումրիի քաղաքապետի, այլ Շիրակի մարզպետի պաշտոնը![]() 17 մայիսի 2012 - 10:15 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ «Սովրանո» ընկերության սեփականատեր, Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի պարտված թեկնածու Արման Սահակյանին առաջարկվել է ոչ թե Գյումրիի քաղաքապետի, այլ Շիրակի մարզպետի պաշտոնը: «Սակայն նա հրաժարվել է, քանի որ Շիրակը և հատկապես մարզկենտրոն Գյումրին ամենաբարդ տարածքն է Հայաստանում: Ամենաաղքատ մարզում միշտ էլ ամենաշատ սոցիալական խնդիրներն են և ամենամեծ դժգոհությունը իշխանությունից: Բացի այդ, մարզը համարվում է թվով երկրորդ ԲՀԿ-ական մարզը, որտեղ ՀՀԿ-ական մարզպետը միշտ շրջապատված է լինելու հակառակորդներով»,- գրում է թերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |