Ռայմոնդ Վերհեյեն. Հայաստանի հավաքականում ես անձամբ կհետևեմ մարզչական գործընթացին![]() 17 մայիսի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Եվրո-2012-ին Ռուսաստանի հավաքականի ֆիզիկական պատրաստության համար պատասխանատու կլինի Ռայմոնդ Վերհեյենը: Նա աշխատել է Ռուսաստանի հավաքականի հետ նաև Եվրո-2008-ում: Վերհեյենը նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնականն է: «Հայաստանի հավաքականում ես, այսպես ասած, դաշտում եմ աշխատելու, անձամբ եմ հետևելու գործընթացին: Ռուսական թիմի դեպքում խոսքը խորհրդատվության մասին է: Կկազմեմ մարզչական ծրագիր ու անհատական ծրագրեր ֆուտբոլիստների համար, որոնք պետք է վերականգնվեն մինչ Եվրոպայի առաջնությունը»,-Վերհեյենի խոսքն է մեջբերում sovsport.ru-ն: Հոլանդացի մասնագետը նշել է, որ Հայաստանի հավաքականն ավարտում է հավաքը հունիսի 6-ին և չի բացառվում, որ այնուհետև նա կմիանա Դիկ Ադվոկատի թիմին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |