Թանգարանային գիշեր 2012-ին կմասնակցի հայաստանյան 63 թանգարան

Թանգարանային գիշեր 2012-ին կմասնակցի հայաստանյան 63 թանգարան

PanARMENIAN.Net - Այս տարի Թանգարանային գիշեր նախաձեռնությանը միացել են 63 հայաստանյան թանգարաններ: Այդ մասին մամլո ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Նրա խոսքով՝ գիշերն այս տարի անցնելու է «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Միջոցառումների շարքը սկսելու է 18:00-ին և շարունակվելու է մինչև կեսգիշեր: Սամուելյանի խոսքով՝ բացի մշակույթի նախարարության և պետական ենթակայության տակ գտնվող թանգարաններից, մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող թանգարաններ:

Նախաձեռնությունը Հայաստանում իրականանում է 8-րդ անգամ: Սամուելյանի խոսքով, այս միջոցառման ընթացքում խնդիրներ են առաջանում տարածքի հետ կապված, քանի որ մարդկանց հոսքը շատ է, տարածքը՝ փոքր: Մանսավորապես, Հանրապետության հրապարակի վրա գտնվող պատմության թանգարանում ամենամեծ հոսքն է:

Թանգարանային գիշեր 2012-ն անցկացվելու է մայիսի 19-ին: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն տեղի է ունենում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման ընթացքում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: Այն հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Թանգարանների միջազգային խորհրդի կողմից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---