Ալեքսանդր Մարկարով. Հայաստանյան ընտրությունների հետ 3 հիմնական ինտրիգ էր կապված17 մայիսի 2012 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ ասել է, որ Հայաստանում ընտրություններն անցան մրցունակության բարձր աստիճանի պայմաններում, բոլոր կուսակցությունների, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության, մասնակցությամբ: Ըստ նրա, ընտրությունների հետ 3 հիմնական ինտրիգ էր կապված՝ առաջինը, կհավաքի արդյո՞ք իշխող կուսակցությունը հարաբերական կամ բացարձակ մեծամասնություն, երկրորդը, քանի տոկոս կհավաքի ՀԱԿ-ը: Արդյունքները բոլորին են հայտնի: ՀԱԿ-ի դեպքում արդյունքները շատ ավելի քիչ էին, քան ակնկալվում էր, և ձայների հաշվարկի ժամանակ արդեն հարցական էր՝ կանցնի ՀԱԿ-ը Աժ թե չի անցնի: Եվ երրորդը, ինչ ձևաչափով և որ կուսակցություններից կկազմվի կոալիցիան, որը, հավանաբար, ավանդաբար կձևավորվի, ասել է Մարկարովը: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %): Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |