Հրայր Թովմասյանը հորդորել է ԶԼՄ-ներին ու հանրությանը ևս մի քանի օր սպասել![]() 17 մայիսի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հորդորել է ԶԼՄ-ներին ու հանրությանը ևս մի քանի օր սպասել, որից հետո հայտնի կդառնա նոր կառավարության կազմը, այդ թվում նաև այն, թե կշարունակի նա զբաղեցնել պաշտոնը, թո ոչ: «Սպասեք 1-2 օր: Այդ հարոցի վերաբերյալ քաղաքական որոշում կկայացվի և դուք կիմանաք դրա մասին»,-ասել է նա մայիսի 17-ի կառավարության նիստից հետո: Ինչ վերաբերում է նրա հետագա պաշտոնավարման հարցին, ապա Հրայր Թովմասյանն ասաց. «Միայն իմ ցանկությունը դեռ քիչ է, փողոցում 2000 մարդ կգտնեք, որ կարող են ցանկանալ զբաղեցնել այս կամ այն պաշտոնը: Այս դեպքում որոշում կայացնողներն ու կատարողները երկրի նախագահն է ու վարչապետը»,-ասել է նախարարը: Նշենք, որ ստանձնելով պաշտոնը՝ Հրայր Թովմասյանը ձեռնամուխ եղավ լուրջ բարեփոխումների նախարարությունում բարձարցնելու համար աշխատանքի արդյունավետությունը, մշակվեց հեռանկարային ծրագիր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |