Ֆրանսիացի կինեմատոգրաֆիստուհիները մեղադրել են Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին սեռական խտրականության մեջ![]() PanARMENIAN.Net - Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին մեղադրանք է ներկայացվել, համաձայն որի նրանք կանխամտածված կերպով թույլ չեն տալիս կանանց մասնակցությունը փառատոնին: Կաննի 65-րդ կինոփառատոնի մասնակիցների մեջ կին-կինոռեժիսորներ չկան: Ֆրանսիացի կինեմատոգրաֆիստուհիներ Վիրջին Դեպանտը և Ֆեննի Կոտենսոնը նամակ են գրել փառատոնի կազմակերպիչներին, որտեղ նշել են, որ Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված չեն կանայք: Նամակը հրապարակվել է Le Monde պարբերականի էջում: Սեռականա խտրականության վերաբերյալ մեղադրանքները հնչել են միայն այս տարի, սակայն կին-կինոռեժիսորը 64 տարիների ընթացքում «Ոսկյա արմավենու» արժանացել է միայն 1 անգամ, հաղորդում է dp.ru-ն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |