Գյուղնախարարությունը 23 400 տոննա պարարտանյութ և 8700 տոննա դիզելային վառելիք է բաժանել17 մայիսի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարարությունը 2012 թվականի ընթացքում բուսաբուծության ոլորտում երեք ծրագիր է իրագործելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության նախարարության բուսաբանության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Գևորգ Հարությունյանը։ Նա նաև նշեց, որ 2010-2014 թվականների ծրագրերի մեջ ընդգրկված են սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման, դիզելային վառելիքի մատչելի և պարարտանյութի մատչելի գներով մատակարարման ծրագրերը։ «Տնտեսվարողներին տրամարդվել է 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից։ Տրամադրված սերմացուի դիմաց տնտեսվարողներին պարտադրվել է մեկին երկու հարաբերակցությամբ հետ վերադարձնել սերմացուները, որոնք հետագայում կտրամադրվեն ավելի փոքր տարածք ունեցող տնտեսվարողների»,–ասաց գյուղնախարարության պաշտոնյան։ Հարությունյանը նաև նշեց, որ դիզելային վառելիքի և պարարտանյութի գների սուբսիդավորում է կատարվել. «Պարարտանյութի համար տրամադրվել է սուբսիդիա 2000 դրամ մեկ պարկի դիմաց և ներկորղը պարտավորվել է վաճառել այն 6000 դրամով մեկ պարկի դիմաց գործող 8000 դրամի փոխարեն»,–ասաց նա` հավելելով, որ դիզելային վառելիքի մեկ լիտրի դիմաց սուբսիդավորվել է 90 դրամ, որը հետագայում կվաճառվի 350 դրամով։ Հարությունյանը տեղեկացրեց, որ բաշխվել է 23 400 տոննա պարարտանյութ և 8700 տոննա դիզելային վառելիք։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |