Արմեն Բադալյան. Առանց արտաքին աջակցության փողոց դուրս գալը չի օգնի ընդդիմությանը17 մայիսի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հասարակությունը «փողոց դուրս գալով» ոչինչ չի կարող անել գործող իշխանություններին, գտնում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների գծով փորձագետ Արմեն Բադալյանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով որոշ ընդդիմադիր առաջնորդների հայտարարությունները պայքարը իշխանությունների դեմ փողոցում շարունակելու մասին: Ըստ նրա, հասարակությունն ուժ ունի ընտրություններում գործող իշխանությունների դեմ քվեարկելու համար, սակայն քաղաքական ուժերը չեն կարող պաշտպանել իրենց ձայները առանց արտաքին աջակցության: Նա նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմությունը հաղթել է «արաբական գարնան» կամ ԱՊՀ-ում «նարնջագույն հեղափոխությունների» (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ղրղզստան) արդյունքում, եղել է արտաքին միջամտություն: Բադալյանը նշել է նաև, որ միջազգային դիտորդների հայտարարությունները հայաստանյան ընտրությունների մասին պետք է դիտարկել եվրոպական քաղաքականության ընդհանուր համատեքստում: Ըստ նրա, Արևմուտքն ակնկալում է Հայաստանից, որ կվավերացվեն Հայ-թուրքական արձանագրությունները, կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այդ տեսակետից Արևմուտքին ձեռնատու է այնպիսի խորհրդարանը, որտեղ բացարձակ մեծամասնությունը գործող իշխանություններին է պատկանում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |