Լիտվացի ռեժիսորը Հայաստանում և Արցախում ֆիլմ է նկարահանում խաչքարերի մասին17 մայիսի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Լիտվացի նկարիչ, օպերատոր եւ ռեժիսոր Ավիդաս Բարիսասն Արցախի, Հայաստանի եւ Լիտվայի խաչքարերի (լիտվական խաչքարերը, ի տարբերություն հայկականի, փայտից են) մասին փաստավավերագրական ֆիլմ է նկարահանում: «Արցախում ամեն ինչ հետաքրքիր է` ամեն մի լեռը, գետն ու ծառը: Այստեղ այնքան պատմամշակութային արժեքներ կան, որոնք անհնար է մեկ այցելության ժամանակ հասցնել նկարել: Ֆիլմի պատրաստման համար մոտ մեկ տարի կաշխատենք, և այդ ընթացքում մի քանի անգամ արդեն ավելի մեծ նկարահանող խմբով կայցելենք Հայաստան ու Արցախ: Ֆիլմում խաչքարերի ցուցադրությունը կուղեկցվի ազգային հին երգերով ու երաժշտությամբ»,-ասաց Ա.Բարիսասը: Արդյունքում կլինի մեկ ֆիլմի երեք տարբերակ. առաջինը`մեկուկես ժամանոց, երկրորդը` մոտ 45 րոպեանոց` նախատեսված փառատոների համար եւ երրորդը` 15 րոպեանոց՝ որպես գովազդային տարբերակ: Ռեժիսորը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել միանգամից երեք փառատոների` Լիտվայի փաստավավերագրական ֆիլմերի, հայաստանյան «Ոսկե ծիրան» եւ Բեռլինի կինոփառատոներին: Ֆիլմի նկարահանման գաղափարը Լիտվայում ապրող հայազգի Վահան եւ Օլգա Արզումանյաններինն է: Ի դեպ նշենք, որ Օ.Արզումանյանը հայտնի դաշնակահար է եւ պատանի երաժիշտների դասական երաժշտության «Տնջրե» միջազգաին փառատոնի կազմակերպիչը: Խաչքարերի մասին ֆիլմից բացի Լիտվայում Ա.Բարիսասը Գեորգի անունով մի հայի մասին խաղարկային -վավերագրական ֆիլմ է նկարահանում: «Գեորգին խորհրդային տարիներին ծառայել է Լիտվայում եւ այդպես էլ հիմնավորվել այնտեղ: Ես նրա հետ պատահական եմ ծանոթացել ու իմ այցեքարտը տվել: Որոշ ժամանակ անց նա ինձ զանգել է եւ խնդրել օգնել աչքերի վիրահատության հարցում: Ես նկարահանել եմ վիրահատության ողջ գործընթացը (նման պրակտիկա ունեմ), եւ հենց այդտեղ էլ ծնվել է նրա մասին ֆիլմ նկարելու գաղափարը: Ֆիլմը կոչվում է «Աչք, կառք եւ օդապարուկ», որն ավարտին հասցնելուն պես կմասնակցի Լիտվայի եւ Հայաստանի «Ոսկե ծիրան» կինոփառատոններին»,-karabakh-open.info-ի հետ զրույցում նշել է ռեժիսորը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |