Արմեն Բադալյան. ՀՀԿ-ն միանշանակ կշահի կոալիցիայից, իսկ ԲՀԿ-ն` կտուժի17 մայիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ-ն միանշանակ կշահի հնարավոր կոալիցիայից, իսկ ԲՀԿ-ն` կտուժի: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների գծով փորձագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կոալիցիան: Բադալյանի խոսքով, ՀՀԿ-ին, որն այսպես թե այնպես խորհրդարանական մեծամասնություն է կազմում, կոալիցիան անհրաժեշտ է իր հեղինակությունը բարձրացնելու համար, և հակառակը, կոալիցիայի մեջ մտնելով, ԲՀԿ-ն հասարակության աչքում կհավասարվի ՕԵԿ-ի մակարդակին: Նա նաև հավելել է, որ ՀՀԿ-ում որոշ շրջանակների ԲՀԿ-ի հետ կոալիցիան անհրաժեշտ է` մեծամասնական ընտրահամակարգով ընտրված օլիգարխ-պատգամավորների ձայները չեզոքացնելու համար: Բադալյանն ընդգծել է, որ ընտրազանգվածի մի մասը քվեարկել է ԲՀԿ-ի օգտին` գումարի դիմաց, մյուսը`քանի որ այն այլընտրանք էր համարում ՀՀԿ-ին, մի մասը`կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի իմիջի համար, մի մասն էլ քվեարկել է հօգուտ ԲՀԿ-ի` որպես իշխանության: Ըստ նրա, կոալիցիայի ստեղծումից հետո, ԲՀԿ-ն հասարակության համար կունենա նույն արժեքը, ինչ ՕԵԿ-ը: Բադալյանը համարում է, որ կոալիցիաի կազմում չընդգրկվելով, ԲՀԿ-ն հնարավորություն կստանա որակապես փոխվելու և զարգանալու: Նա նաև նկատել է, որ 2017թ ԲՀԿ-ն այդ հնարավորությունը չի ունենա, կամ էլ նրան թույլ չեն տա կիրառել այն նույն ֆինանասական ռեսուրսները, ինչ այս տարի: Փորձագետը նաև ընդգծել է, որ կոալիցիայում ներառվելը կնշանակի 2013թ աջակցել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Ընդ որում, նա համոզվածություն է հայտնել, որ «իշխանական բուրգը» ցանկացած դեպքում կկարողանա ապահովել Սերժ Սարգսյանի հաղթանակը` անկախ նրանից, կմտնի արդյոք ԲՀԿ-ն կոլաիցիայի մեջ, թե ոչ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |