Կաննի կինոփառատոն. Բացվել է հայկական տաղավարը 17 մայիսի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Կաննի 65-րդ կինոփառատոնի կինոշուկայում բացվել է հայկական տաղավարը: Այդ մասին հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո քարտուղար Ռուզաննա Բագրատունյանը: Նրա խոսքով, այն բացվել է կինոփառատոնի հետ միասին, և կգործի մինչև մայիսի 25-ը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը: Տաղավարում ներկայացված են շուրջ 15 կինոնախագծեր` սցենարներ, անավարտ ֆիլմեր և այլն: Կաննում են ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, Արսեն Առաքելյանը, Արմեն Ռոնովը, «Հայկ» կինոստուդիայի ներկայացուցիչներ և այլ անձիք: Մայիսի 16-ին բացվել է Կաննի 65-րդ կինոփառատոնը: Այն բացեց ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» (Moonrise Kingdom) դրամայով: Ժյուրին գլխավորում է իտալացի ռեժիսոր Նանի Մորետտին, ով բազմիցս մասնակցել է այդ փառատոնին: Հիմնական մրցույթի ծրագրի մեջ մտել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Դևիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիսը», Միխայել Հանեկեի «Սերը» և Քեն Լուոչի «Հրեշտակների բաժինը» և մեկ ռուսական ֆիլմ՝ Սերգեյ Լոզնիցայի «Մառախուղի մեջ» դրաման: Փառատոնն ավարտվելու է մայիսի 27-ին` Կլոդ Միլերի «Թերեզա Դեսքեյրի» ֆիլմով: Ինչպես անցած տարի, այս տարի ևս PanARMENIAN Photo-ի ֆոտոլրագրող Վահան Ստեփանյանը կլուսաբանի փառատոնի ողջ ընթացքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |