Գյուտարար դպրոցականները կարող են մասնակցել «Լեոնարդո դա Վինչի» մրցույթին

Գյուտարար դպրոցականները կարող են մասնակցել «Լեոնարդո դա Վինչի» մրցույթին

PanARMENIAN.Net - Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային հիմնադրամը (SRNSF) Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ հայտարարում է գյուտարար դպրոցականների համար նախատեսված «Լեոնարդո դա Վինչի» մրցույթի անցկացման մասին, որի հիմնական նպատակն է դպրոցականների ստեղծագործական մտածողության ձևավորումն ու զարգացումը:

Մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 11-ը info@rustaveli.org.ge կայքէջում գրանցել որևէ գյուտ` նկարագրելով հիմնական տարրերը անգլերեն, կամ ռուսերեն լեզուներով առավելագույնը 300 բառի սահմաններում, կցելով գյուտի նկարը, կամ նախագիծը: Մրցույթին չեն կարող մասնակցել այն դպրոցականները, որոնք իրենց գյուտն արդեն մեկ անգամ ներկայացրել են նմանատիպ մրցույթների: Մրցույթն անցկացվելու է 2012թ. սեպտեմբերի 27-ից 28-ը: Մասնակիցները պետք է ժամանեն Թբիլիսի սեպտեմբերի 26-ին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---