Ահմադինեժադը հայտարարել է, որ Բրիտանիան չի ցանկանում թույլ տալ իրեն ներկա գտնվել Օլիմպիադային![]() 17 մայիսի 2012 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները հրաժարվում են իրեն թույլ տալ ներկա գտնվել 2012թ Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին: «Ես կցանկանայի աջակցել իրանցի մարզիկներին, սակայն բրիտանական իշխանությունները պնդում են, որ իմ ներկայությունն անցանկալի է»,-Ահմադինեժադին մեջբերում են իրանական ԶԼՄ-ները: Նախագահը վստահություն է հայտնել, որ իրանցի մարզիկները կկարողանան մրցումներում հաջողության հասնել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |