«Շիրակ կենտրոնը» բաց նամակով դիմում է Տիգրան Սարգսյանին եւ Երվանդ Զախարյանին17 մայիսի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը բաց նամակ է ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ պարոն Երվանդ Զախարյանին։ Նամակում ասվում է. «Գյումրիում 10 օրից սկսվելու է երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման վիճակահանությունները: Սակայն այս պահին երեք սենյականոց բնակարանների շահառու 16 ընտանիքներ դուրս են մնում բնակարան ստանալու գործընթացից միայն այն պատճառով, որ այդ ընտանիքների անդամների վերաբերյալ ՀՀ կառավարաության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված ակնհայտ սխալ տեղեկատվության համաձայն` իբր թե նրանց ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի անունով Երևան քաղաքում կա մի շարք բնակարանների և առանձնատների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում: Եվ սա այն դեպքում, երբ այդ ընտանիքները 24 տարի շարունակ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, նրանցից շատերը գոյատևում են սոցիալական նպաստներով և սեփական միջոցներով պարզապես չեն կարող հասնել Երևան, օրերով չարչարվել և հերքել պետկադաստրի կողմից տրված սխալ տեղեկատվությունը: Կից ներկայացնելով հարյուրավոր նման անհեթեթ իրավիճակում հայտնված ընտանիքներից վերոհիշյալ 16-ի ցուցակը` խնդրում ենք ձեր միաջամտությունը, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում ևս մեկ անգամ ստուգվեն այդ ընտանիքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում ունենալու մասին ՀՀ պետկադաստրի կողմից տրված տեղեկատվությունը, ճշգրտված տեղեկությունները տրամադրվեն ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի բնակբաշխման հանձնաժողովի կողմից կայացվի համապատասխան որոշում և նրանց թույլատրվի մասնակցել բնակբաշխման վիճակահանությանը: Նախորդ նմանատիպ դեպքերից ելնելով` մենք համոզված ենք, որ համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո այս ընտանիքների սեփականություն ունենալու մասին փաստերը ևս կհերքվեն: Քանի որ մեր նմանատիպ նախորդ գրությունը մնացել է անարձագանք, մենք ստիպված ենք ձեզ դիմել բաց նամակով, ինչպես նաև կից հրապարակել վերոհիշյալ 16 ընտանիքների ցուցակները»։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |