Սարգիս Գրիգորյան. Հայերը չպետք է մասնակցեն սիրիական հակամարտությանը

Սարգիս Գրիգորյան. Հայերը չպետք է մասնակցեն սիրիական հակամարտությանը

PanARMENIAN.Net - «Հայերը չպետք է որևէ մեկի կողմը բռնեն սիրիական կամարտության դեպքում»,-այսօր հայտարարել է իսլամագետ Սարգիս Գրիգորյանը: Կողմերից որևէ մեկի դիրքորոշման ընդունումը և կոնֆլիկտի մեջ ներգրավումը կհանգեցնի վատ արդյունքների, քանի որ պատճառ կդառնա անխուսափելի զոհերի: Գրիգորյանն ընդգծել է, որ որքան երկար տևի պայքարը Սիրիայում, այնքան կսաստկանան արմատական կոչերը, այդ թվում` քրիտոնյաների դեմ պայքարը:

Բացի այդ, փորձագետը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ երկրում պայքարում է ոչ միայն ընդդիմությունը և իշխանությունը: «Սիրիայի պայթյուններում նկատելի է «Ալ-Քայիդայի» և ահաբեկչական կազմակերպությունների հետքը»,-հայտարարել է Գրիգորյանը: Ըստ նրա, նման կարծիքը հաստատվում է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լեո Պանետտայի հայտարարությամբ: Ինչ վերաբերում է կրոնական բախումներին, ապա, ըստ Գրիգորյանի, դրանք զանգվածային բնույթ չեն կրում, այլ էպիզոդիկ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---