ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Վանաձորի Մանկավարժական համալսարանում կլինի Wi-Fi անկյուն![]() 17 մայիսի 2012 - 19:51 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը` որակյալ աշխատուժի կարևորությունը գնահատող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկն ազդարարում է Վանաձորի մանկավարժական համալսարանից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, այս համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 12 համակարգչով ապահովված լսարան և Wi-Fi անկյուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություններ: Համալսարաններին կտրամադրվեն նաև ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ` տեսակոնֆերանսների կազմակերպման սարքեր, սերվերներ և UPS սարքեր, համակցման և ցանցի կառուցման այլ սարքեր` ի հավելում այդ բուհերում ստեղծվելիք Wi-Fi անկյունների: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |