Կաննի կինոփառատոն, երկրորդ օր. Սեռական խտրականություն, «Արաբական գարուն» և մետաղե պրոթեզներ` դերասանների վրա (վիդեո) 17 մայիսի 2012 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17: Կաննի 65-րդ կինոփառատոնի 2-րդ օր: Երկրորդ օրը մի փոքր մթագնեց տհաճ և ոչ աստղային հաղորդագրության պատճառով: Ֆրանսիացի կինեմատոգրաֆիստուհիներ Վիրջին Դեպանտը և Ֆեննի Կոտենսոնը նամակ են գրել փառատոնի կազմակերպիչներին, որտեղ նշել են, որ մրցույթի անվանակարգերում ներկայացված չեն կին մասնակիցներ, և նրանց մեղադրել են սեռական խտրականության մեջ: Եվ իսկապես, փառատոնի գոյության 64-ամյա պատմության մեջ միայն մեկ անգամ է կին ռեժիսորն արժանացել «Ոսկյա արմավենու»: Ինչ ունենք, այն էլ ներկայացնում ենք անվանակարգերում Ի պատասխան, Կաննի 65-րդ կինոփառատոնի ժյուրին` ի դեմս բիտանացի բեմադրիչ Անդրեա Առնոլդի, հերքել է սեռական խտրականության վերաբերյալ մեղադրանքները: «Կարծում եմ, որ Կաննի կինոփառատոնի ծրագիրը ժամանակակից կինեմատոգրաֆի արտացոլումն է: Իհարկե, դա ցավալի է»,-Առնոլդին մեջբերում է BBC-ն: Իսկ երկրորդ մրցութային օրը շարունակեց եգիպտացի ռեժիսոր Յուսրի Նարսալլիի «Պատերազմից հետո» (Baad el Mawkeaa) ֆիլմը, որը հիմնված է փաստագրական իրադարձությունների վրա, ինչպես նաև Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը, որը պատմում է կետադելֆիններ վարժեցնող կնոջ և բռնցքամարտիկի սիրո մասին: Նրանցից առաջինը կորցնում է ոտքերը, երկրորդը, լուրջ վնասվածքից հետո, ստիպված է լինում ապրուստը վաստակել փողոցային մենամարտերով: «Արաբական գարունը» հասել է Կանն Հարկ է նշել, որ եգիպտական ֆիլմը Կաննի կինոփառատոնում 15 տարիների ընթացքում առաջին անգամ է ներկայացվում: Ֆիլմը հիմնված է փաստագրական իրադարձությունների վրա: Այստեղ ներառված են երկրում տեղի ունեցած իրադարձությունների բազմաթիվ ականատեսների վկայություններ: Ինչպես գրում է «Մոսկովսկի կոսոմոլեցը», «չզարմացնելով գեղարվեստական անկեղծությամբ, Նասրալլի ֆիլմն արժեքավոր է նրանով, որ հնարավորություն է տալիս հակամարտության բոլոր մասնակիցներին հերթով արտահայտվելու: «Պատերազմից հետո» ֆիլմը ներկայացնում է, թե ինչ տեսք ունի հեղափոխությունը` շուրջբոլորը անընդհատ խոսում են, ինչ որ մեկի կողերն են ջարդում, ինչ-որ մեկի կյանքն է խորտակվում: Միակ տեղը, որտեղ կարող ես գոնե մի փոքր մնալ ինքդ քեզ հետ, վայրի անապատն է կամ եգիպտական բուրգի գագաթը»: «Ժանգի և ոսկորի» գաղտնիքը. Պարզապես երևակայում ես, որ ոտքեր չունես Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմն, ի դեպ, հավակնում է փառատոնի Գրան-պրիին: Ֆիլմը նախկին բռնցքամարտիկ Ալիի մասին է, ով ստիպված է դաստիարակել 5-ամյա որդուն, այսինքն`մշտական աշխատանք փնտրել: Նա աշխատանքի է տեղավորվում գիշերային ակումբում և հանդիպում գեղեցկուհի Սթեֆանիին: Նա կետադելֆիններ վարժեցնող է, ով մի անգամ ներկայացման ժամանակ հայտնվում է լողավազանում և կորցնում ոտքերը, իսկ Ալին օգնում է նրան վերադառնալ կյանքին: Մարիոն Կոտիյարը, ով ֆիլմում խաղացել է ոտքերից զուրկ աղջկա, լրագրողներին խոստովանել է, որ նման դերեի գաղտնիքը լավ երևակայության մեջ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես պնդում է ռեժիսորը, սա մարգինալների միջև սիրո պատմություն է, որը նկարահանված է մեծ նատուրալիզմով: Նա խոստովանել է, որ այս պատմության շուրջ խորհել է շուրջ 10 տարի, սակայն նկարահանել է միայն հիմա, երբ համակարգիչներով հնարավոր է դերաաններին հարմարացնել մետաղե պրոթեզներ: «Պարզապես երևակայում ես, որ ոտքեր չունես, ապա, որ դրանք պատրաստված են մետաղից»,-բացատրել է Կոտիյարը: 3-րդ օրվա մենյու. Ձկնային ռեալիթի-շոու և սեքս-տուրիզմ Փառատոնի 3-րդ օրը մրցութային ծրագիրը կշարունակեն նեապոլիտանական ձկնավաճառի մասին պատմող Մատյե Գարրոնի «Ռեալիթի-շոուն» և ավստրիացի Ուլրիխ Զայդլի սեքս-տուրիզմի մասին պատմող «Դրախտ. սեր» ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին` 50-ամյա տիկինը մեկնում է Քենիա, որպեսզի ճանաչի այնտեղի կյանքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |