«Հայկական ժամանակ». Եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմվի, Օսկանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից![]() 18 մայիսի 2012 - 09:25 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նույն կուսակցության 3-րդ համար Վարդան Օսկանյանին զգուշացրել է, որ եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմվի, Օսկանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից: «Օսկանյանը, սակայն, մեր տեղեկություններով, Ծառուկյանին ասել է, որ կուսակցությունից դուրս կգա, բայց մանդատից չի հրաժարվի և խորհրդարանում կգործի որպես անկախ պատգամավոր: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը նման խնդիր առաջադրել է նաև Հմայակ Հովհաննիսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարն է և փաստացի ընտրվել է պատգամավոր: Լուրեր կան, սակայն, որ Հովհաննիսյանը նույնպես մտադիր չէ որևէ պայմանով հրաժարվել պատգամավորական մանդատից: Օսկանյանն ու Հովհաննիսյանը, ինչպես նաև նրանց բազմաթիվ կողմնակիցներ դեռևս հույս ունեն, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չի կազմի: Նույնիսկ այս պարագայում, սակայն, ԲՀԿ ներսում լարվածություն կառաջանա, որովհետև այստեղ քիչ չեն նաև կոալիցիա կազմելու կողմնակիցները: Այս բլոկը գլխավորում են առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն ու քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը»,- գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |