«Հայկական ժամանակ». Բեգլարյանը փոխվարչապետի պաշտո՞նն է ուզում![]() 18 մայիսի 2012 - 09:31 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակի» լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որևէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաև փոխվարչապետի կարգավիճակը: Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պատրաստ է նշանակել տրանսպորտի նախարար, սակայն դժվարանում է փոխվարչապետի հարցում: «Եթե այնպես ստացվի, որ Տիգրան Սարգսյանը չմնա վարչապետի պաշտոնում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին այլընտրանք չի լինի, որպես միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների հասնելու ընդունակ վարչարար: Բայց Բեգլարյանին փոխվարչապետի պաշտոնում չի ուզում տեսնել նաև Տիգրան Սարգսյանը, որն Արմեն Գևորգյանին համարում է իր կառավարության միակ ներկայանալի նախարարը»,- գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |